Հյուսիսային Իռլանդիա

Թարգմանել է 6-4 դասարանը

Գեղեցի՞կ է Հյուսիսային Իռլանդիան: Իռլանդացիները խոսու՞մ են Իռլանդերեն: Եվ ի՞նչ է հատկապես գաելական ֆուտբոլը: Կարդա Հյուսիսային Իռլանդիայի մասին և պարզիր:

Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության չորս երկրներից մեկն է Շոտլանդիայի, Ուելսի և Անգլիայի հետ միասին: Այն գտնվում է Իռլանդիայի հանրապետությունից հյուսիս` Մեծ Բրիտանիայի  մոտ գտնվող մի կղզում: Շուրջ 1.8 միլիոն մարդ է ապրում Հյուսիսային Իռլանդիայում, որը Միացյալ Թագավորության բնակչության մոտավորապես երեք տոկոսն է: Մայրաքաղաքը Բելֆասթն է: Հյուսիսային Իռլանդիան ունի մեկ այլ անուն` «Օլսթեր» կամ «Վեց կոմսություններ», քանի որ այն կազմված է վեց ռեգիոններից կամ կոմսություններից: (Հատված Էլեն Բաբայանի թարգմանությունից)

Հյուսիսային Իռլանդիայում դուք կարող եք տեսնել գեղեցիկ լողափեր, անտառներ և սարեր: Կարող եք այցելել Giant’s Causeway (Հսկաների խճուղի), որը ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության վայրերից մեկն է: Այստեղ հրաբխային ժայթքման արդյունքում մոտավորապես 40,000 սյուններ են գոյացել, և նրանցից մի քանիսը ունեն 12 մետր բարձրություն։ Ֆիլմերը և հեռուստասերիալները, օրինակ` «Չպատմված Դրաքուլան» և «Գահերի խաղը» նկարահանվել են Հյուսիսային Իռլանդիայում: (Հատված Արեն Կարապետյանի թարգմանությունից)

Հյուսիսային Իռլանդիան կոնֆլիկտի վայր էր այն մարդկանց միջև, ովքեր ցանկանում էին` Հյուսիսային Իռլանդիան միանար Իռլանդիայի Հանրապետությանը, ովքեր ցանկանում էին` Հյուսիսային Իռլանդիան միանար Միացյալ Թագավորությանը, և ովքեր ցանկանում էին` Հյուսիսային Իռլանդիան լիներ մի առանձին երկիր: 1990-ական թվականներին կարևոր խաղաղության գործընթացից հետո բռնությունները և կոնֆլիկտը դադարեցին: Հյուսիսային Իռլանդիայի օրենքները որոշում են Հյուսիսային Իռանդիայի և Միացյալ Թագավորության խորհրդարանները: 

Լեզուն

Հյուսիսային Իռլիանդիայում գրեթե բոլորը  խոսում են անգլերեն: Փոքր թվով մարդիկ խոսում են իռլանդական գաելերեն` հին կելտական լեզու, որը շատ է տարբերվում անգլերենից: Հյուսիսային Իռլիանդիայի մյուս ռեգիոնալ լեզուն օլսթեր շոտլանդերենն է, որը անգլերենի փոփոխված տարբերակներից է, և այն նման է Շոտլիանդիայում խոսվող Շոտլանդերենին: (Հատված Էլեն Բաբայանի թարգմանությունից)

Երաժշտությունը

Հյուսիսային Իռլանդիայում դուք կարող եք լսել բոլոր տեսակի երաժշտություններ, այդ թվում նաև` ավանդական իռլանդական երաժշտություն, ջազ, ռոք կամ էլ փոփ: Ամռանը, ԲելՖասթում անց են կացվում երաժշտական փառատոններ, ինչպիսիքն են ‘Belsonic’-ը և ‘Tennents Vital’-ը: Շատ միջազգային արտիստներ են ելույթ ունենում այս փառատոններում` ներառյալ Հյուսիսային Իռլանդիայի երգչախմբերը, օրինակ` ‘Snow Patrol’, ‘Ash’ and ‘Two door cinema club’: (Թարգմանել է Մարիա Սուքոյանը)   

Սպորտը

Հյուսիսային Իռլանդիայում մեծ տարածում ունեն զբոսանքը և բացօթյա սպորտաձևերը, օրինակ` սարեր բարձրանալը, ‘coasteering’-ը (ժայռեր մագլցելը և ջրի մեջ ցատկելը), կամ ‘zorbing’-ը (հսկա գնդակի մեջ փակված բլուրից գլորվելը): Բոլորն էլ` ֆուտբոլը, կրիկետը, ռեգբին, գաելական ֆուտբոլը և hurling-ը` հոկեյի տեսակներից մեկը, հայտնի են Հյուսիսային Իռլանդիայում: Գաելական Ֆուտբոլը ռեգբիի նման խաղ է, որովհետև խաղացողները կարող են դիպչել և հրել գնդակը: Միջազգային մրցումների ժամանակ շատ սպորտաձևերում Հյուսիսային Իռլանդիան և Իռլանդիայի Հանրապետությունը նույն թիմով են հանդես գալիս: Այնուամենայնիվ ֆուտբոլը ուրիշ է, և Հյուսիսային Իռլանդիան իր սեփական ֆուտբոլի լիգան ունի: Հյուսիսային Իռլանդիայից որոշ խաղացողներ խաղում են շոտլանդական կամ անգլիական լիգաներում: (Հատված Էլեն Բաբայանի թարգմանությունից)

Ուտեստները

Հյուսիսային Իռլիանդիայի ամենահայտնի ճաշատեսակը  ‘Ulster Fry’-ն է, որը պատրաստովում է խոզապուխտով, ձվով, նրբերշիկով և հացով: Այդ ճաշատեսակի որոշ տարբերակներ պատրաստվում են լոլիկով, սնկով կամ տապակած լոբիով: Այն կոչվում է ‘Ulster Fry’, որովհետև այդ ամենը տապակում են թավայի մեջ: Այն նաև ուտում են Իռլանդական կարտոֆիլի հացով: (Թարգմանել է Միլենա Մանուչարյանը)

Խորհրդանիշները

Սուրբ Պատրիկը Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի սուրբ հովանավորն է: Մարտի 17-ին Սուրբ Պատրիկի օրը շատ կարևոր տոնակատարություն է Հյուսիսային Իռլանդիայում և Իռլանդիայի Հանրապետությունում շքերթներով, համերգներով, երաժշտությունով և պարերով: Երեքնուկը, որը ունի երեք կանաչ տերև, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության խորհրդանիշն է: (Հատված Էլեն Բաբայանի թարգմանությունից)

 

Ուելս

Թարգմանել է 6-3 դասարանը

Ուելսը  Բրիտանիայի և Միացյալ Թագավորության երկրներից մեկն է: Այն փոքր երկիր է Անգլիայի արևելքում: Ուելսը ունի երկար ափեզր` շուրջ 1,300 կիլոմետր, որտեղ կան շատ գեղեցիկ լողափեր: Այնտեղ են գտնվում Միացյալ Թագավորության ամենագեղեցիկ լողափերից մի քանիսը, և այն արձակուրդ մեկնողների և ջրային սպորտի երկրպագուների համար հայնտի վայր է: Ինչպես լողափերը, այնպես էլ սարերը շատ են Ուելսում: Սնոուդոնիան երեք ազգային զբոսայգիներից մեկն է Ուելսում: Այն Ուելսի հյուսիսում է, և այնտեղ է գտնվում նաև  ամենաբարձր սարը` Սնոուդոնը, որը 1,085 մ է:

Բնակչությունը Ուելսում ավելի քան երեք միլիոն է, որը Միացյալ Թագավորության ամբողջ բնակչության շուրջ 5 տոկոսն է: Ուելսցիների մեծ մասը ապրում է Ուելսի հարավում` մայրաքաղաք Քարդիֆում և մյուս մեծ քաղաքներում` Սուոնսիում և Նյուփորթում: Քարդիֆում կարող եք գնալ գնումների, այցելել ամրոցներ, գնալ թանգարան կամ համերգի հանրահայտ Միլենիում մարզադաշտում: 

Լեզուն

Ուելսերենը մի հին կելտական լեզու է, որը շատ է տարբերվում Անգլերենից: Օրինակ` ուելսերենով Ուելսը թարգմանվում է ‘Cymru’, բարի լույսը` ‘Bore da’, և ինչպես եքը` ‘Sut mae?’: Ուելսերենը Եվրոպայի հին լեզուներից մեկն է, և Ուելսցիների շուրջ 20 տոկոսը խոսում է ուելսերեն: Ուելսի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ուելսերենը, և Ուելանգլերենը, որը ուելսերեն-անգլերեն բարբառ է: Բոլորը խոսում են անգլերեն, բայց եթե դուք գնաք դպրոց Ուելսում, մինչև 16 տարեկան պետք է սովորեք Ուելսերեն: (Թարգմանել են Նարեկ Խաչատրյանը և Արեգ Սերոբյանը)

Երաժշտությունը

Ուելսցիները սիրում են երաժշտություն և Ուելսում անց են կացվում շատ երաժշտական փառատոններ և մրցույթներ: Եվրոպայի ամենամեծ մշակութային փառատոններից է Ուելսի ազգային Էիսթեդֆոդը, որը ամեն տարի անց է կացվում այլ երկրում կամ քաղաքում: Բոլոր միջոցառումները ուելսերեն են և ընդգրկում են գրականություն, երգ, արվեստ, ցուցահանդեսներ, պար և թատրոն: Ուելսի հայտնի երգիչները և խմբերն են Դուֆին, Ստերեոֆոնիքսը և Կատատոնիան: (Թարգմանել է Աննա Ղազարյանը)

Ուտեստները

Ուելսւոմ կան շատ ոչխարներ, այսպիսով մարդիկ ամենաշատը ուտում են գառան միս: Ուելսի տիպիկ Ճաշատեսակներն են ‘cawl’-ը, որը գառան խաշլամա է, Glamorgan նրբերշիկը և ‘rarebit’-ը, որը պանիր է տոստի վրա:

Խորհրդանիշները

Եթե դուք այցելեք Ուելս, ամենուրեք կտեսնեք վիշապներ: Իհարկե ոչ իրական վիշապներ, իսկ Ուելսի ազգային դրոշի վրա կարմիր վիշապ է պատկերված: Ուելսի սուրբ հովանավորը սուրբ Դավիթն է, որի օրը նշվում է մարտի 1-ին: Ուելսի մյուս խորհրդանիշներն են պրասը (երկար կանաչ բանջարեղենը) և սպիտակ կամ դեղնագույն նարգիզը: (Թարգմանել է Նարեկ Խաչատրյանը)

 

Անգլիա

Թարգմանել է 6-2 դասարանը

Անգլիան Միացյալ Թագավորության չորս երկրներց ամենամեծն է: Շոտլանդիայի և Ուելսի հետ միասին այս երեք երկրները կազմում են Մեծ Բրիտանիա կղզին: Անգլիական նեղուցը գտնվում է հարավում՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև։ Մարդիկ Անգլիական նեղուցով լաստանավով գնում են Ֆրանսիա կամ եվրոթունելով, որը անցնում է ծովի տակով:

Ավելի քան 50 միլիոն մարդ է ապրում Անգլիայում, որը կազմում է Մեծ Բրիտանիայի բնակչության 80 տոկոսը: Անգլիան բազմամշակութային երկիր է, որի մայրաքաղաք Լոնդոնում խոսում են ավելի քան 250 լեզուներով: Միացյալ Թագավորությունը սահմանադրական միապետություն է: Միապետության ղեկավարը Թագուհի Եղիսաբեթ երկրորդն է, բայց օրենքներն ու քաղաքական որոշումները Անգլիայում ընդունում է Միացյալ թագավորության խորհրդարանը : Խորհրդարանի պալատները գտնվում են Լոնդոնի կենտրոնում՝ Թեմզա գետի ափին և ամենահայտնի մասը ժամացույցի աշտարակն է՝ Բիգ Բենը:

Անգլիայում այլ խոշոր քաղաքներից են Բիրմինգեմը, Մանչեստրը, Լիդսը և Բրիսթլը: Անգլիան շատ կանաչ երկիր է և ունի բազմաթիվ գյուղական տարածքներ, բնական գեղեցկություն, օրինակ՝ Լճի շրջանը, որի տարածքում կան բազմաթիվ լճեր կամ Նոր անտառը՝ անտառի մի մեծ տարածք երկրի հյուսիսում: (Հատված Աննա Իսախանյանի թարգմանությունից)

Լեզուն

Անգլիայի պետական լեզուն անգլերենն է, որով այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են խոսում: Բազմաթիվ ուսանողներ տարբեր երկրներից գնում են Անգլիա, որպեսզի սովորեն լեզուն և ուսումնասիրեն մշակույթը: Չնայած որ բոլորն էլ խոսում են անգլերեն, երկրի տարբեր հատվածներում լեզուն ունի բազմազան արտասանություններ: Ֆրանսերենը 1066 և  1362 թվականներին Անգլիայի պետական լեզուն էր, այդ իսկ պատճառով անգլերենը պարունակում է ֆրանսերեն բառեր և արտահայտություններ, ինչպիսիք են ‘bon voyage’-ը (թարգմանաբար` բարի ճանապարհ) կամ  ‘bouquet’-ն (թարգմանաբար` ծաղկեփունջ): (Հատված Էլեն Երանոսյանի թարգմանությունից)

Երաժշտությունը

Անգլիացիները սիրում են երաժշտություն: Ամռանը կարող եք այցելել երաժշտական փառատոններ, որոնք անց են կացվում օրինակ՝ Գլեսթնբրիում, Լիդսում կամ Ռիդինգում: Գլեսթնբրին հինգ օր տևողությամբ փառատոն է, որի ընթացքում լինում է երաժշտություն, պար, կատակերգություն, թատրոն և կրկես, և մոտ 170,000 հազար մարդ է այցելում այդ փառատոնին: Շատ մարդիկ մի քանի օր մնում են այդ միջոցառումներին և ճամբարում են վրաններում:  Մարդիկ լսում են տարբեր տեսակի երաժշտություններ, հատկապես՝ փոփ և ռոք: Անգլիայում են ծնվել շատ միջազգային երգչախմբեր և երգիչներ, օրինակ ՝ The Beatles-ը, Amy Winehouse-ը, Coldplay-ը, Ed Sheeran-ը և Adele-ը: (Հատված Տիգրան Արզումանյանի թարգմանությունից)

Սպորտ

Անգլիայում ամենահայտնի սպորտաձևերն են ֆուտբոլը, ռեգբին և կրիկետը, և շատ քաղաքներում կան ֆուտբոլի, ռեգբիի և կրիկետի մարզադաշտեր, որտեղ կարող են խաղալ թիմերը: Անգլիական թիմերից ամենահայտնիները Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին և Լիվերփուլն են, իսկ ֆուտբոլիստներից՝ Դեյվիդ Բեկհեմը, Ուայն Ռունին և Ֆրանկ Լամպարդը: Կանանց ֆուտբոլը նույնպես հայտնի է, և թիմերը խաղում են լիգաներում և մրցախաղերում: Ամեն տարի Անգլիայի Ռեգբիի միության թիմը մրցում է Վեց ազգերի առաջնությունում Ուելսի, Շոտլանդիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեմ: Կրիկետը ավանդական մարզաձև է, որը խաղում են բիտայով և գնդակով, որը սկիզբ է առել Անգլիայում, և հիմա այն խաղում են ամբողջ աշխարհում: Մարդիկ սիրում են հեռուստացույցով նայել այս և մյուս սպորտաձևերը, օրինակ՝ ձիարշավը, թենիսը, բիլիարդը և մոտոարշավը: (Հատված Գոռ Բարխուդարյանի թարգմանությունից)։ 

Ուտեստները

Անգլիան շատ բազմամշակութային երկիր է, եւ դա արտացոլվում է իրենց կերակրատեսակների վրա: Հնդկական, չինական եւ իտալական խոհանոցները հայտնի այլընտրանք են ավանդական անգլիական կերակուրների, օրինակ՝ ձկան և չիպսերի, տապակած մսի կամ նրբերշիկի և կարտոֆիլի խյուսի փոխարեն: Անգլիացիներից շատերը ամեն օր խմում են մի քանի բաժակ թեյ և սովորաբար՝ կաթով: Այնուամենայնիվ, տարբեր տեսակի սուրճեր, ինչպիսիք են էսպրեսոն և լատեն և բուսական թեյերը նույնպես մեծ տարածում ունեն: (Հատված Աննա Իսախանյանի թարգմանությունից)

Խորհրդանիշները

Անգլիայի պետական դրոշը սպիտակ գույնի է կարմիր խաչով: Այն անվանվում է Սուրբ Գեորգիի դրոշ, քանի որ Սուրբ Գեորգին Անգլիայի սուրբ հովանավորն է։ Սուրբ Գեորգիի օրը ապրիլի 23-ին է: Բայց այն հասարակական տոն չէ։ Վարդը Անգլիայի պետական ծաղիկն է, իսկ առյուծը՝ պետական կենդանին: Բազմաթիվ անգլիական սպորտային թիմերի խորհրդանիշը առյուծն է: (Հատված Աննա Իսախանյանի թարգմանությունից)

Շոտլանդիա

Թարգմանել է 6-1 դասարանը

Շոտլանդիան երկիր է Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի հյուսիսում: Շոտլանդիան ունի մոտ 800 կղզի, բայց մարդիկ ապրում են միայն դրանցից մի քանիսում: Շոտլանդիան շատ գեղեցիկ երկիր է, որտեղ կան շատ սարեր, անտառներ, ծովափեր, լճակներ և գետեր: Շոտլանդիայի հյուսիսում ամռանը լույս է մինչև ժամը 23:30, իսկ ձմռանը դուք կարող եք տեսնել բևեռափայլը (հյուսիսափայլը), որը տպավորիչ լուսարձակումն է երկնքում: Արևի էներգիան Երկիր մոլորակի երկինքը դարձնում է կանաչ, կարմիր և այլ գույների: Շոտլանդիան ունի իր սեփական խորհրդարանը, որը օրենքներ է ստեղծում շոտլանդացիների համար: Շոտլանդական խորհրդարանը գտնվում է մայրաքաղաք Էդինբուրգում: Շոտլանդիայում ապրում է մոտավորապես հինգ միլիոն մարդ, որը կազմում է Միացյալ Թագավորության բնակչության ութ ու կես տոկոսը: Բնակչության մեծ մասը ապրում է երկրի հարավում, Էդինբուրգ, Գլազգո, Պերտ, Դանդի քաղաքներում և դրանց շրջակայքում: (Հատված Արամ Մարտիրոսյանի և Վարդան Արամյանի թարգմանություններից)

Լեզուն

Շոտլանդիայում խոսում են երեք լեզվով: Շատերը խոսում են անգլերեն և շոտլանդերեն, իսկ փոքրամասնությունը (Շոտլանդիայի բնակչության մեկ տոկոսը) խոսում է շոտլանդական գաելերեն՝ հին կելտերեն, որը շատ է տարբերվում անգլերենից: Օրինակ Շոտլանդիայի անունը գաելերենով «Ալբա» է, «Ի՞նչ է քո անունը՝ “Dè an t-ainm a tha ort?” և «հաջողությունը»՝ “Slàn leat”: Շոտլանդերեն խոսում են և երիտասարդները, և մեծ մարդիկ քաղաքներում և գյուղական տարածքներում, իսկ երբեմն էլ խառնում են շոտլանդերենը անգլերենի հետ: Շոտլանդերենում որոշ բառեր նույնն են, ինչ անգլերենում և կան բառեր, որոնք տարբեր են: Ուսումնասիրեք այս նախադասությունները: Տեսնու՞մ եք տարբերությունը։

Scotland is ane o the fower kintras that maks the Unitit Kinrick. (շոտլանդերեն)
Scotland is one of the four countries that make the United Kingdom. (անգլերեն) (Հատված Հայկ Ավետիսյանի թարգմանությունից)

Երաժշտությունը

Հասարակական և մշակութային միջոցառումներին հաճախ կլսեք ավանդական շոտլանդական երաժշտություն և կտեսնեք ավանդական շոտլանդական պարեր: Սրնգահարները նվագում են պարկապզուկներ, որը կելտական փողային գործիք է` կազմված սրինգներից և պայուսակներից: Սրնգահարները և պարողները սովորաբար հագնում են կիլտեր։ Կիլտը ավանդական կիսաշրջազգեստ է շոտլանդկա դիզայնով (բազմազան գույներով, հորիզոնական և ուղղահայաց գծերով), որը նախատեսված է և տղամարդկանց, և կանանց համար: Շոտլանդացիները վայելում են երաժշտության բոլոր տեսակները` սկսած ժողովրդականից մինչև ռոք և փոփ երաժշտություն, և “The Edinburgh Festival” փառատոնի նման փառատոննորը կամ “T in the Park” համերգի նման համերգները շատ հայտնի են։ Հանրահայտ շոտլանդացի երգիչները և խմբերն են Paolo Nutini-ին, Franz Ferdinand-ը և The Fratellis-ը: (Հատված Մարիամ Մայիլյանի թարգմանությունից)

Սպորտը

Շոտլանդիայում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է, իսկ հայտնի թիմերը՝ Կելտերը և Ռենջերները Գլազգոյից՝ Շոտլանդիայի ամենամեծ քաղաքից: Գոլֆը ևս մեկ հայտնի խաղ է, որը հնարվել է Շոտլանդիայում միջին դարերում: Դուք կարող եք գնալ ձմռանը դահուկներ և սնոուբորդեր քշելու Շոտլանդիայի 5 սարերի լեռնադահուկային հանգստավայրերում և տարվա ցանկացած ժամանակ երկրի ամբողջ տարածքում այցելել ձյունապատ կենտրոններ: Գյուղական գաելերեն խոսող շրջաններում մարդիկ խաղում են շինթի՝ հոկեյի մեկ այլ տեսակ: Շինթին ավանդական սպորտ է, որը խաղում են Շոտլանդիայում և Իռլանդիայում: Հայտնի Շոտլանդական Բարձրավայրի խաղերը մշակույթի և սպորտի համակցություն են : Մրցակիցները խաղում են ծանր սպորտեր, օրինակ ‘caber tossing’ որտեղ նրանք նետում են մեծ ծառերի կոճղերը, և ավանդական շոտլանդական երգ ու պար է լինում: Բարձրավայրի խաղերը տոնվում են ամբողջ աշխարհով մեկ: Առաջին Բարձրավայրի խաղերը անց են կացվել Նյու Յորքում 1836 թ., իսկ ամենահյուսիսային խաղերը՝ Նորվեգիայում, և ամենահարավային խաղերը՝ Նոր Զելանդիայում: (Հատված Մանե Մանուկյանի թարգմանությունից)

Ուտեստները

Շոտլանդական ուտեստների մասին մտածելիս մարդիկ հաճախ պատկերացնում են հագիսը, որը ոչխարի մսից պատրաստված նրբերշիկ է: Այնուամենայնիվ Շոտլանդիան հայտնի է նաև իր բազմազան ծովամթերքներով, օրինակ՝ օմարը և ոստրեն, տավարի միսը, կամ ձկնեղենից՝ սաղմոնը և կարմրախայտը: (Հատված Լիա Աղաջանյանի թարգմանությունից)

Խորհրդանիշները

Կապույտ գույնը հաճախ ասոցացվում է Շոտլանդիային: Շոտլանդական դրոշը կապույտ գույնի է սպիտակ X-աձև խաչով, որը անվանվում է Սուրբ Անդրյուի խաչ: Սուրբ Անդրյուն Շոտլանդիայի հովանավոր սուրբն է, և իր օրը նշվում է նոյեմբերի 30-ին: Ուր էլ որ գնաք Շոտլանդիայում, կտեսնեք շոտլանդկա, կիլտեր և պարկապզուկներ: Նաև ուշադրություն դարձրեք ազգային կենդանուն, որը միաեղջյուրն է, իսկ ուղտափուշը՝ Շոտլանդիայի մանուշակագույն ծաղիկը: (Հատված Արամ Մարտիրոսյանի թարգմանությունից)

 

 

 

Մայիսի 2-12 նախագծային ուսուցում

 

Մայիսի 2 – 3

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մասին ուսումնական նյութերի ընթերցում և մեկնաբանում:

Մայիսի 4 – 9

Ուսումնական նյութերի թարգմանություն և բլոգերում հրապարակում:

Մայիսի  10 – 12

Բաց դասի շրջանակներում անգլերեն լեզվով Միացյալ Թագավորության մասին շնորհանդես:

Մասնակիցներ`

6-7-րդ դասարանի սովորողներ:

7-րդ դասարանի մի խումբ սովորողների համար թեման լինելու է Կենդանաբանական այգիների դրական և բացասական կողմերի մասին մի հոդված: 

William Shakespear (26 April 1564 – 23 April 1616)

William Shakespeare was a poet and a playwright, and is widely regarded as the greatest writer in the English language. He was born in Stratford-upon-Avon, in central England, in 1564 and he died in 1616. His surviving work consists of 38 plays, 154 sonnets (a special type of poem with 14 lines) and some other poems. He is best known for his plays, which have been translated into every major language and are performed more than those of any other playwright in the world.

When William Shakespeare was 18 years old he married Anne Hathaway, and they had three children. Shakespeare went to London to work as an actor and a writer. In 1599 the Globe Theatre was built in London and it was in this theatre, situated on the banks of the River Thames, that some of Shakespeare’s plays were first performed. In 1613 the theatre was destroyed by a fire. However, a modern reconstruction of the theatre was built near the original site in 1997 so even today you can go to the Globe Theatre to see one of Shakespeare’s plays.

Shakespeare’s work is still very popular today. But why do we like these old plays? Perhaps it is because they all contain fantastic stories. His characters suffer bloody battles, deaths by poison, huge family fights, problems between brothers and sisters, problems between parents and children … The plays are also full of parties, weddings and funerals. They are quite simply action-packed.

Here is a selection of Shakespeare’s plays. Maybe you’ve seen some of them.

– See more at: http://learnenglishteens.britishcouncil.org/uk-now/read-uk/shakespeare#sthash.MPFQ6CuC.dpuf

Dear students,

This week we will watch a film the topic of which is, broadly speaking, inclusive education. In this film David describes his relationship with his best mate Neil who is a kid with special needs. This film was created by Into Film, an organisation that uses film and media production to develop skills in young people in the UK. We will also discuss the film and write short essays about your best friends which will be published in your blogs.